«Բարսելոնան» Սերխիո Բուսկետսին փոխարիելու նոր տարբերակ ունի

«Բարսելոնան» փոխարինող է գտել կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները հետաքրքրված են 21-ամյա Ալան Վարելայի ծառայություններով։ Կիսապաշտպանը հանդես է գալիս «Բոկա Խունիորսում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա Բուսկետսը խնդրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը հունվարին իրեն բաց թողնել այլ թիմ։

2022 թվականի մրցաշրջանում Վարելան «Բոկա Խունիորսի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: