Չավին պլաններ ունի Սերխիո Բուսկետսի հետ կապված

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը շուտով պետք է որոշում կայացնի «Բարսելոնայում» իր ապագայի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրը: Սակայն, եթե իսպանացին որոշի մնալ, ապա ստիպված կլինի կրկնակի կրճատել աշխատավարձը։

Նշենք, որ Բուսկետսի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը