Մադրիդի «Ռեալը» հունվարին ֆուտբոլիստ ձեռք չի բերի

Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի։ Այս մասին հայտնել է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին։

«Տրանսֆերներ հունվարին չեն լինի։ Մեզ չեն հետաքրքրում ձմեռային ձեռքբերումները։ Կազմը նույնը կմնա մինչև մրցաշրջանի ավարտը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ այս պահին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը 37 միավորով գլխավորում է «Բարսելոնան», իսկ «Ռեալը» երկրորդն է՝ վաստակած 35 միավորով։