Մանուել Նոյերը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը չի ավարտի կարիերան ոտքի կոտրվածի պատճառով, հայտնում է Bild-ը:

Մանուն մտադիր է շարք վերադառնալ գալիք մրցաշրջանում ու կրկին դառնալ ակումբի հիմնական դարպասապահը:

Նոյերը ցանկանում է մասնակցել Եվրո-2024-ին, որը կանցկացվի Գերմանիայում:

Հիշեցնենք, որ Նոյերը դահուկով սահելիս ոտքի կոտրվածք էր ստացել հանգստի ժամանակ և այլևս խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում: