Էդեն Ազարը, գուցե վերադառնա ԱՊԼ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարող է վերադառնալ Անգլիա։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»: Այդ մասին հայտնում է GOAL-ը։

Աղբյուրի համաձայն, Ազարը պատրաստ է հեռանալ «Ռեալից»։ Ընդ որում, բելգիացին պատրաստվում է դա անել ձմռանը, երբ բացվի տրանսֆերային պատուհանը։

Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստին վարձավճարով հանձնել, իսկ «Նյուքասլը» գոհ է այս տարբերակից։