World Cup 2022. Զլատկո Դալիչ. «Սա ոչ միայն մեր հաղթանակն է այլ ամբողջ Խորվաթիայինը»

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Բրազիլիայի ընտրանու նկատմամբ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում տարած հաղթանակի մասին (1-1, 4-2` 11-մ.)

«Սա հրաշք է: Մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Ես բոլորիդ ասում եմ, որ սա իսկական Խորվաթիան է, երբ պետք է, երբ ամենակարևոր պահն է, մենք այսպիսին ենք:

Ես ասում էի, որ երբեք չպետք է թերագնահատել մեզ, մենք հպարտ ենք, բայց սա ոչ միայն մեր հաղթանակն է այլ ամբողջ Խորվաթիայինը:

Շատ ուրախ եմ, որ մենք երկրորդ անգամ դուրս եկանք կիսաեզրափակիչ: Մենք աննորմալներ ենք»,- Դալիչի խոսքը մեջբերում է Sportske Novosti-ին: