World Cup 2022. Արգենտինան գերդրամատիկ խաղում հաղթեց Հոլանդիայի հավաքականին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (VIDEO)

Կատարում ընթացող Մունդիալի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում հանդիպեցին Հոլանդիայի ու Արգենտինայի հավաքականները:

Արգենտինան վստահ խաղ էր ցուցադրում ամբողջ հանդիպման ընթացքում և այդ ամենի արդյունքում մինչև խաղի վերջը հաղթում էր մրցակցին 2:0 հաշվով:

Այնուամենայնիվ, Հոլանդիայի ընտրանին խաղավերջում կամային հատկանիշներ դրսևորեց՝ հավասարեցնելով հաշիվը:

Մրցավարի կողմից ավելացված ժամանակում գոլեր այլևս չգրանցվեցին, իսկ  11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին արգենտինացիները նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր:

World Cup 2022.

Արգենտինա – Հոլանդիա 2:2 (4:3՝ 11 մետրանոցներ)

1:0 – Նաուել Մոլինա (35)
2:0 – Լեո Մեսսի (73)
2:1 – Վաուտ Վեգհորստ (83)
2:2 – Վաուտ Վեգհորստ (90+11)