Հայտնի է, թե որտեղ է ցանկանում իր կարիերան շարունակել Ն’Գոլո Կանտեն

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն ցանկանում է այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով միանալ «Բարսելոնային», հայտնում է sports-ը։

Աղբյուրի համաձայն, ֆրանսիացու համար դա կլինի նախընտրելի տարբերակը այն դեպքում, եթե «թոշակառուները» չերկարաձգեն նրա հետ պայմանագիրը։

«Չելսին» դեռ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպանի հետ, քանի որ վերջին տարիներին նա չափազանց շատ վնասվածքներ է ստացել:

Ավելին, Կանտեն արդեն 31 տարեկան է, իսկ ակումբի նոր ղեկավարությունը ցանկանում է կենտրոնանալ երիտասարդ ֆուտբոլիստների վրա։