Մյունխենի «Բավարիան» կհրաժարվի «Չելսիից» ֆուտբոլիստ փոխանակելու հարցում

Մյունխենի «Բավարիան» կհրաժարվի «Չելսիից»՝ Քրիստիան Պուլիշիչին Քինգսլի Կոմանի հետ փոխանակելու հարցում, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն, այս գործարքն անհնար է, նույնիսկ եթե լոնդոնյան ակումբը գումար առաջարկի Կոմանի համար։ 

Այս մրցաշրջանում 24-ամյա Պուլիշիչը «Չելսիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Իսկ 26-ամյա Կոմանը 14 հանդիպումներում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆրանսիացու արժեքը գնահատում է 60 մլն եվրո, իսկ ամերիկացուն՝ 38 միլիոն եվրո։