Ռոբերտո Ֆիրմինոն կարող է տեղափոխվել Իտալիա

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի ծառայություններով։ Ինչպես հայտնում է The Mirror-ը, ակումբը  պատրաստ է բրազիլացու համար առաջարկել 20 մլն ֆունտ:

Մերսիսայդցիները պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից, եթե շահավետ առաջարկ ստանան։ Հաղորդվում է, որ կողմերը բանակցային գործընթացը կսկսեն հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Բրազիլացին անգլիական ակումբ է տեղափոխվել 2015 թվականին «Հոֆենհայմից» 41 միլիոն եվրոյի դիմաց։

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։