«Լիվերպուլի» կիսապաշտպանը կարող է լքել ակումբը

ՊՍԺ-ն և «Յուվենտուսը» պատրաստվում են ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտային, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, երկու ակումբներն էլ ցանկանում են ֆուտբոլիստին ձեռք բերել գալիք ամառ անվճար տրանսֆերով։

Նշենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Գերմանիայի առաջնության մի շարք ակումբներ, որտեղ ֆուտբոլիստը մինչ «Լիվերպուլ» տեղափոխվելը հանդես է եկել «Լայպցիգում»։