Պաշտոնական. Լուիս Էնրիկեն լքեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պաշտոնապես լքեց զբաղեցրած պաշտոնը հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ինսայդերը հայտնում է, նաև, որ Էնրիկեն ցանկանում է որքան հնարավոր է արագ վերադառնալ ակումբային ֆուտբոլ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանին մասնագետի գլխավորությամբ Մունդիալի 1/8 – րդ եզրափակիչում պարտվեց մարոկացիներին և լքեց պայքարը: