Կլաուդիո Ռանիերին, գուցե վերադառնա մարզչական աշխատանքի

«Ջենոան» նոր գլխավոր մարզիչ է փնտրում. Դեկտեմբերի 6-ին նախկին մարզիչ Ալեքսանդր Բլեսինը լքեց զբաղեցրած պաշտոնը թիմի անհաջող ելույթի պատճառով։

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ նրա տեղը կարող է զբաղեցնել Կլաուդիո Ռանիերին, ով գործառուրկ է 2022 թվականի հունվարից։

Այս պահին «Ջենոան» ժամանակավորապես ղեկավարում է Ալբերտո Ջիլարդինոն։

Իտալական B Սերիայի 15 տուրից հետո «Ջենոան» 23 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Ջենովայի թիմը առաջատար Ֆրոզինոնեին զիջում է 8 միավորով։