Ժորդի Կրոյֆ. «Ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված իրավիճակը շատ բարդ է»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ժորդի Կրոյֆը պատասխանել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նորեկների հնարավոր ձեռքբերումների մասին հարցին։

«Ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված իրավիճակը շատ բարդ է, ինչպես նախագահն արդեն ասել է նախկինում։ Ես հոռետես կամ լավատես չեմ այս հարցում։

Պետք է իրատես լինել։ Մենք մրցունակ կազմ ունենք. Տրանսֆերային պատուհանի բացմանը մեկ ամիս է մնացել. Կարելի է ինչ-որ բան անել, թե ոչ՝ կերևա ժամանակի ընթացքում»,- ասել է պաշտոնյան: