Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալին» ասել է, որ «Լիվերպուլը» առաջատար է 19-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում, գրում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
«Լիվերպուլի» հետ բանակցություններն ավելի առաջադեմ փուլում են։ Բելինգհեմների ընտանիքը նույնպես նախընտրում է, որ կիսապաշտպանը կարիերան շարունակի Անգլիայում։
Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն եվրո: