«Արսենալը» փոխարինող է գտել Գաբրիել Ժեզուսին

«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Ինչպես հայտնում է Calciomercato-ն, Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը»։

Աղբյուրի համաձայն, «Զինագործները» Աբրահամին դիտարկում են որպես Գաբրիել Ժեզուսի փոխարինող, ով ծնկի վնասվածք էր ստացել ԱԱ-2022-ում։ Վնասվածքի պատճառով բրազիլացին բաց կթողնի առնվազն երեք ամիս։

«Արսենալը» ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին գնման տարբերակով։