Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Զլատան Իբրահիմովիչը

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կմիանա թիմի մարզումներին Դուբայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ժամանակ, հայտնում է Sky Sport Italia-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա շվեդը ակնկալում է, խաղադաշտ վերադառնալ հունվարի վերջին։

2022/23 մրցաշրջանում Իբրահիմովիչը դեռ խաղադաշտ դուրս չի եկել՝ շվեդը ապաքինվում է ծնկի վնասվածքից։ Մայիսին հարձակվողը վիրահատության էր ենթարկվել։

Շվեդ հարձակվողի գործող պայմանագիրը «Միլանի» հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։