Չավին և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն հանդիպել են

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն ձմռանը չի հեռանա ակումբից, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին հանդիպում է անցկացրել 25-ամյա ֆուտբոլիստի հետ, որի ժամանակ մարզչական շտաբից վստահություն է հայտնել նրան։

Նշենք, որ ֆուտբոլիստը «Բարսելոնային» միացել է 2022 թվականի ամռանը՝ պայմանագիր կնքելով մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։