«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է տեղափոխվել Իտալիա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է El Nacional-ը։

32-ամյա գերմանացին հայտնվել է բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում:

«Յուվենտուսը» նրան տեսնում է որպես իդեալական թեկնածու, ով կբերի այն փորձն ու որակը, որն անհրաժեշտ է ակումբը կրկին մրցունակ դարձնելու համար:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: