World Cup 2022. Խորվաթիայի հավաքականը քառորդ եզրափակչում է (VIDEO)

ԱԱ-2022-ի 1/8-րդ եզրափակչում մրցեցին Ճապոնիայի և Խորվաթիայի ազգային հավաքականները: Համառ և դիտարժան պայքարում թիմերը հիմնական ժամանակում փոխանակվեցին խփած մեկական գոլով:

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, սակայն այնտեղ ևս թիմերը չպարզեցին հաղթողին:

Հերթը հասավ ետխաղյա 11մ. հարվածաշարին, որտեղ ավելի ուժեղ գտնվեց Խորվաթիայի հավաքականը և հաղթեց՝ 3:1 հաշվով

Այսպիսով, Խորվաթիայի հավաքականը դուրս եկավ 1/4-րդ եզրափակիչ փուլ, որտեղ կմրցի Բրազիլիա – Հարավային Կորեա զույգի հաղթողի հետ:

World Cup 2022.

Ճապոնիա – Խորվաթիա 1:1 (1:0)

1:0 Դայզեն Մաեդա (43)
1:1 Իվան Պերիշիչ (55)