«Բարսելոնան» որոշում է կայացրել Լիոնել Մեսսիի հետ կապված

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հրաժարվել է ձեռք բերել Լիոնել Մեսսիին, հայտնում է El Nacional-ը:

Այս որոշման հիմնական պատճառը ֆուտբոլիստի տարիքն է։ Պոտենցիալ տեղափոխության պահին Լիոնել Մեսսին կդառնա 36 տարեկան։

Արգենտինացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: