World Cup 2022. Անգլիայի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և դուրս եկավ հաջորդ փուլ (VIDEO)

ԱԱ-2022-ի 1/8-րդ եզրափակչում Անգլիան մրցեց Սենեգալի հավաքականի դեմ:

Անգլիայի հավաքականը գեղեցիկ և տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեց, ինչի արդյունքում հաղթեց մրցակցին՝ 3:0 հաշվով:

Այսպիսով, Անգլիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիայի ընտրանու դեմ:

World Cup 2022.

Անգլիա – Սենեգալ 3:0 (2:0)

1:0 – Ջորդան Հենդերսոն (38)
2:0 – Հարի Քեյն (45+3)
3:0 – Բուկայո Սակա (57)