World Cup 2022. Գավի. «Հարգում եմ բոլորին, բայց ոչ մեկից չեմ վախենում»

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին խոսել է իր ցուցադրած խաղի մասին:

«Սա ֆուտբոլ է, սա սպորտ է: Ես հարգում եմ բոլորին, բայց ոչ մեկից չեմ վախենում։

Խաղադաշտում ես ոչնչից չեմ վախենում, պարզապես դաշտ եմ դուրս գալիս հաճույք ստանալու համար», – Գավիի խոսքերը մեջբերում է GOAL-ը: