Պելեի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություն կա

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Պելեի առողջական վիճակը բարելավվել է, հայտնում է Globo Esporte-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Պելեն հոսպիտալացվել էր, իսկ երեկ հայտնել ենք որ նրան չի օգնում նույնիստ քիմիաթերապիան:

«Պելեն բուժման կուրսեր է անցնում: Վերջին 24 ժամում առողջական վիճակի վատթարացում չի նկատվում»,- հայտնել են բժիշկները: