ՀՊԼ. Հայտնի են նոյեմբեր ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդները

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է նոյեմբեր ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների ցանկը:

Լավագույն մարզչի մրցանակին հավակնում են «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: