Ժորժե Մենդեշն իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդին»

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժուաու Ֆելիշը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։ հայտնում է AS-ը։

Նշվում է, որ հայտնի գործակալ Ժորժե Մենդեշն անգլիական ակումբին՝ առաջարկել է Ֆելիշի ծառայությունները։

Նա թիմից հեռացած Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու հիմնական թեկնածուն է։

Ֆելիշը նույնպես պատրաստ է հեռանալ «Ատլետիկոյից», որը տրանսֆերից ակնկալում է ստանալ 85 միլիոն ֆունտ ստեռլինգ։