«Չելսին» որոշում է կայացրել Ռոմելու Լուկակուի վերաբերյալ

«Չելսին» մտադիր չէ վերադարձնել Ռոմելու Լուկակուին, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում», հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի համաձայն, «Ինտերն» արդեն սկսել է «Չելսիի» հետ բանակցությունները 29-ամյա բելգիացու վարձակալության երկարաձգման շուրջ:

Այս մրցաշրջանում Լուկակուն մեկ գոլ խփեց «Ինտերի» կազմում, որից հետո վնասվածք ստացավ։