Միկել Արտետան ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել «Ռեալի» հարձակվողին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ խնդրել է լոնդոնյան ակումբին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ասենսիոյին, հայտնում է Mundo Deportivo-ն։

26-ամյա ֆուտբոլիստն իր ապագան կորոշվի Կատարում կայանալիք ԱԱ-ից հետո, որտեղ նա ներկայացնում է իր ազգային հավաքականը:

Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։