«Միլանի» ֆուտբոլիստը հայտնվել է երկու թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում

«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը հայտնվել է լոնդոնյան երկու թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է Calciomercato-ն: Ֆուտբոլիստը հայտնվել է «Չելսիի» և «Արսենալի» թիրախում։

Երկու ակումբներն էլ ակտիվորեն հետևում են ֆուտբոլիստի պայմանագրի հետ կապված իրավիճակին։ Հիշեցնենք, որ «Միլանը» դեռ չի կարողացել երկարաձգել կիսապաշտպանի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, և հնարավոր է, որ կիսապաշտպանը դեռ նոր պայմանագիր կնքի։