Ժոաու Ֆելիշը հնարավոր է տեղափոխվի անգլիական գրանդ

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն, պորտուգալացի հարձակվողի համար պայքարը գլխավորում են կարմիր սատանաները։ «Յունայթեդը» հետաքրքրված էր Ֆելիշով դեռ ամռանը և նույնիսկ հանդիպում անցկացրեց գործակալ Ժորժե Մենդեշի հետ, սակայն մերժում ստացավ։

Ֆուտբոլիստի գործակալը հայտնել է, որ «Ատլետիկոն» որևէ պատրվակով վաճառելու մտադրություն չի ունեցել:

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատվում է 50 միլիոն եվրո: