Մադրիդի «Ռեալը» փոխարինող է գտել Կարիմ Բենզեմային

Ուրուգվայի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել Իսպանիա։

Ինչպես հայտնի է դարձել Defensa Central-ին, 23-ամյա կենտրոնական հարձակվողի տրանսֆերով հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»։

«Սերուցքայինների» և մերսիսայդցիների միջև գործարքը կարող է կայանալ 2023 թվականի ամռանը։ Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Նունյեսին որպես փոխարինող Կարիմ Բենզեմային։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: