«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը կարող է փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին

Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, Անգլիական ակումբը ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող, և պատրաստ է վճարել մոտ 100 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Իսպանիայի առաջնության 8 խաղի ու կատարել 3 գոլային փոխանցում: