Օլիվեր Կան. «Բոլորս էլ սիրում ենք Ռոնալդուին»

Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը հերքել է մյունխենյան ակումբի կողմից պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու մասին լուրերը: 37-ամյա ֆուտբոլիստը նոյեմբերին խզել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և այժմ ազատ գործակալ է։

«Կարող եմ բացառել Ռոնալդուի տրանսֆերը. Մենք դիտարկել ենք այս տարբերակը, բոլորս էլ սիրում ենք Ռոնալդուին, բայց ակումբն այլ ռազմավարություն ունի։

Մենք ունենք հստակ պատկերացում, փիլիսոփայություն, և ծրագրեր՝ որոնք չեն ներառում նման տրանսֆերներ»,- Կանի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։