Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն. «Մի սպասեք, որ մենք նվերներ կտանք Լիվերպուլին»

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Կարստեն Կրամերը մեկնաբանել է «Լիվերպուլի» հետաքրքրությունը գերմանացի 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի նկատմամբ։

«Մենք ուրախ ենք, որ Ջուդը մեզ հետ է։ Որքան երկար նա խաղա մեզ մոտ, այնքան լավ:

Իհարկե, մեծ համակրանք ունենք «Լիվերպուլի» նկատմամբ։ Մենք դեռ լավ հարաբերությունների մեջ ենք Յուրգեն Կլոպի հետ։ Բայց մի սպասեք, որ մենք նվերներ կտանք Լիվերպուլին»,- ասել է Կրամերը Vietnam News-ին։

Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 22 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։