Բրունո Ֆերնանդեշը՝ մադրիդյան ակումբի դիտակետում է

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի  ծառայություններով, հաղորդում է Record-ը։

Մադրիդյան ակումբը հետևում է 28-ամյա պորտուգալացու հետ կապված իրավիճակին, ով դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» ստեղծված իրավիճակից։

Ֆերնանդեշի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Բրունո Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփել 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: