Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն ֆուտզալիստի և մարզչի հավակնորդները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Տարվա լավագույն ֆուտզալիստի թեկնածուները

  • Լուան Մյուլլեր Բարբոսա՝ «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
  • Վլադիմիր Սանոսյան՝ «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
  • Արթուր Մելքոնյան՝ «Ուխտա» (Ռուսաստան)
  • Սարգիս Մարգարյան՝ «Ստալիցա» (Բելառուս)
  • Ժոաո Գիլյերմե Կարվալյո՝ «Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
  • Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա ՝ «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
  • Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո՝ «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
  • Դենիս Նևեդրով՝ «Տյումեն» (Ռուսաստան)
  • Նիկիտա Խրոմիխ՝ «Տորպեդո» (Ռուսաստան)
  • Լուկաս Ռոզենսկի՝ «Այաթ» (Ղազախստան)
  • Սարո Գալստյան՝ «Լեոսթանդքոյին»
  • Գարեգին Մաշումյան՝ «Լեոսթանդքոյին»
  • Ռաֆիկ Մելիքյան՝ «Երևան ՖԱ»
  • Դավիթ Ասլանյան

Ֆուտզալի տարվա լավագույն մարզչի հավակնորդները

  • Ռուբեն Նազարեթյան՝ Հայաստանի ազգային հավաքական
  • Վաղարշակ Շահնազարյան՝ «Երևան ՖԱ»
  • Արթուր Նահապետյան՝ «Արարատ-Արմենիա»

Քվեարկությանը կմասնակցեն լրատվամիջոցների ներկայացուցիչները, այն կավարտվի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին ապահովել էր իր տեղը 2024թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ-ռաունդում: