Պաշտոնական. Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի մարտին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հանդիպումը կկայանա 2023թ․ մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Կիպրոսի հավաքականը զբաղեցնում է 110-րդ տեղը (Հայաստանը 93-րդն է)։