World Cup 2022. Մանուել Նոյերը հետաքրքիր նվաճման է հասել Մունդիալում

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը, Կատարում շարունակվող Մունդիալի E խմբի երկրորդ տուրի խաղում (1-1) հետաքրքիր, նվաճում է գրանցել:

Opta-ի հավաստմամբ՝ այդ հանդիպումը դարպասապահի համար 18-րդն էր աշխարհի առաջնություններում: 36-ամյա Նոյերը կրկնել է նախկին դարպասապահներ, գերմանացի Զեպ Մայերի և բրազիլացի Կլաուդիո Տաֆարելի ցուցանիշը:

Երրորդ տուրում Գերմանիայի հավաքականը կմրցի Կոստա-Ռիկայի հետ, իսկ իսպանացիներն ուժերը կչափեն ճապոնացիների հետ: