World Cup 2022. Կազեմիրո․ «Նեյմարն արժանի չէր այս վերաբերմունքին»

«Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է հավաքականում իր թիմակցի՝ Նեյմարի վնասվածքի մասին։

«Ցավալի է, բայց աշխարհում կան մարդիկ, ովքեր վատն են ցանկանում ուրիշներին։ Նեյմարը մեծ սիրտ ունի, ես նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Նեյմարն արժանի չէր այս վերաբերմունքին», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

Նշենք, որ նոյեմբերի 28-ին Բրազիլիան կմրցի Շվեյցարիայի հետ ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրում։