Մադրիդի «Ռեալը» Ջուդ Բելինգհեմի համար չի վճարի 150 մլն․ եվրո

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմով։ Սակայն իսպանական ակումբը պատրաստ չէ ֆուտբոլիստի համար վճարել պահանջվող 150 միլիոն եվրոն, հայտնում է Sport.es-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը «իշամեղուների» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ 19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։