World Cup 2022. Կատարի ստադիոններից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել (լուսանկար)

Լուրջ հրդեհ է բռկվել «Լուսաիլ» ստադիոնին մոտ գտնվող շինհրապարակում, հայտնում է Կատարի ներքին գործերի նախարարությունը:

Հրդեհը բռնկվել է կեսօրին «Լուսաիլ» ստադիոնից 3,5 կիլոմետր հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ  Արգենտինայի և Մեքսիկայի հավաքականներն այս ստադիոնում նոյեմբերի 26-ին կանցկացնեն Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին