«Չելսիի» կիսապաշտպանը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ

«Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ ֆուտբոլիստը հրաժարվել է պայմանագրի երկարաձգումից քանի որ նրան չի բավարարում պայմանագրի ֆինանսական կողմը:

Վինգերը այժմ ստանում է շաբաթական 200.000 եվրո, սակայն ցանկանում է ստանալ շաբաթական 300.000 եվրո: