World Cup 2022. Լուկա Մոդրիչ. «Հուսամ՝ հաջորդ խաղերում ավելի լավ ելույթ կունենանք»

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Կատարում ընթացող Մունդիալի մեկարկային խաղում Մարոկկոյի դեմ գրանցված գոլազուրկ ոչ-ոքին:

«Դժվար հանդիպում էր՝ մանավանդ առաջին խաղակեսը: Առաջին խաղակեսի վերջում մենք պահեր ունեինք, բայց ցավոք, չկարողացանք օգտագործել:

Եթե գոլ խփեինք՝ մրցակիցը կբացվեր: Մենք ավելի լավ տեսք ունեինք, բայց պետք էր գոլ խփել: Ցանկանում էինք մեկնարկել հաղթանակով, բայց, ցավոք, չստացվեց:

Հուսամ՝ հաջորդ խաղերում ավելի լավ ելույթ կունենանք»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Sportske Novosti-ին: