Պաշտոնական. Իտալական «Ռոման» նորեկ ունի

Նորվեգական «Բուդյո-Գլիմտի» վինգեր Օլա Սոլբակենը պաշտոնապես տեղափոխվեց իտալական «Ռոմա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են 4,5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Նորվեգացին «Ռոմային» կմիանա հունվարին, երբ կավարտվի պայմանագիրը «Բուդյո-Գլիմտի» հետ:

Նորվեգական ակումբի կազմում անցկացրած 91 խաղում Սոլբակենը մասնակցել է 91 խաղի, խփել 20 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում: