World Cup 2022. Հանս-Դիտեր Ֆլիկ. «Ճապոնիայի հավաքականը մեզնից ավելի արդյունավետ գործեց»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Կատարում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության E խմբի մեկնարկային տուրում ճապոնացիներից կրած պարտությունը (1-2):

«Առաջին խաղակեսում մենք շատ հնարավորություններ բաց թողեցինք: Ճապոնիայի հավաքականը մեզնից ավելի արդյունավետ գործեց, և կարողացավ հաղթել։

Հիմա մենք պետք է առաջ նայենք։ Առջևում ունենք 6 միավոր վաստակելու հնարավորություն։

Մենք ցանկանում ենք վաստակել այդ միավորները»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ին:

Երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը կմրցի Իսպանիայի, Ճապոնիայի հավաքականը՝ Կոստա-Ռիկայի թիմերի հետ: