Ժորդի Ալբան կարող է կարիերան շարունակել մադրիդյան ակումբում

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է կարիերան շարունակել «Ատլետիկոյում», հայտնում է El Nacional-ը։

Ըստ հրապարակման՝ մադրիդյան ակումբը կարող է փորձել պայմանագիր կնքել 33-ամյա ֆուտբոլիստի հետ։

Ակումբը ներկայումս փոխարինող է փնտրում Ռենան Լոդիին, ով ամռանը միացավ «Նոթինգհեմ Ֆորեսթին»:

Կատալոնական ակումբը նախատեսում է բաժանվել իսպանացի պաշտպանից, ում պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։