World Cup 2022. Լիոնել Մեսսի․ «Զգում եմ ամբողջ աշխարհի սերը»

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2022-ի մասին, ինչպես նաև ֆուտբոլիստը հայտարարել է, որ սա իր մասնակցությամբ վերջին ԱԱ-ն է։

«Այս պահին ես զգում եմ ամբողջ աշխարհի սերը, շատ ուրախ եմ, որ այդքան շատ երկրպագուներ ունեմ։ Բոլորը ցանկանում են, որ ես հաղթեմ այդ բաղձալի տիտղոսը հավաքականի կազմում։

Պետք է անենք այն, ինչ սովորաբար անում ենք։ Մենք մեզ լավ ենք զգում, դժվար խաղ է մեզ սպասվում, որովհետև սա Աշխարհի առաջնության հանդիպում է։

Դժվար է լինելու նվաճել Աշխարհի չեմպիոնի կոչումը, բայց կարծում եմ մենք կարող ենք։ Այո, սա իմ վիրջին ԱԱ-ն է լինելու, իմ վերջին հնարավորությունը», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։