«Բարսելոնան» ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստին

«Բարսելոնան» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Թոմ Մեունիերին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն, ակումբի ղեկավարությունը 31-ամյա բելգիացուն ցանկանում էր թիմում տեսնել նախորդ ամառ, սակայն հետո գործարքը չի հաջողվել ավարտին հասցնել։

Մյունյեի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 6,5 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: