«Ռոմայի» ֆուտբոլիստը չի ներկայացել մարզմանը Մոուրինյոյի հետ ծագած կոնֆլիկտից հետո

Հռոմի «Ռոմայի» հոլանդացի պաշտպան Ռիկ Կարսդորպը նոյեմբերի 20-ին չի մասնակցել թիմի մարզմանը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:

27-ամյա ֆուտբոլիստի և պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունները լարվել են «Սասուոլոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրի խաղից (1-1) հետո: Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ ֆուտբոլիստներից մեկը պրոֆեսիոնալ չէ:

Կարսդորպի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսն» ու ֆրանսիական «Մարսելը»: Ընթացիկ մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրած 11 խաղում գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել: