ԱԱ-2022. Կատար – Էկվադոր հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

Էկվադորի հավաքականի հարձակվող Էներ Վալենսիան ճանաչվել է Կատարի դեմ Աշխարհի առաջնության անդրանիկ  խաղի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Ստամբուլի «Ֆեներբահչեի» 33-ամյա ֆուտբոլիստի դուբլ էր ձևակերպել այդ խաղում, իսկ էկվադորցիները հաղթել էին 2-0 հաշվով:

Ընթացիկ մրցաշրջանում Վալենսիան «Ֆեներբահչեի» կազմում անցկացրած 22 խաղում խփել է 17 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: